Լուվրը անհայտ ժամանակով փակվել է

Փարիզի Լուվրը՝ աշխարհի ամենից շատ այցելուների ընդունող թանգարանը, կրկին դիմել է այցելուներին՝ հայտնելով, որ թանգարանը դեռ փակ է:
«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը: Ձեզ տեղյակ կպահենք իրադարձությունների հետագա զարգացման մասին»,- ասված է թանգարանի թվիթերյան էջում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուվրը փակ է. աշխատակիցները կորոնավիրուսի կանխարգելման հարցն են քննարկել: