Համացանցում են հայտնվել Մելաձեյի 16-ամյա դստեր ու իր սիրելիի նկարները

Կոսնտանտին Մելաձեի և իր նախկին կնոջ՝ Յանա Սումի կրտսեր դուստրը դարձավ 16 տարեկան: Հատուկ Լիայի համար, հայրը ռեստորանում մեծ խնջույք էր կազմակերպել, բայց անձամբ ներկա չէր գտնվել դրան, քանզի խնջույքին միայն երիտասարդներ էին հավաքված:

Մելաձեի աղջիկը հազվադեպ է կիսվում անձնական նկարներով ու այս անգամ էլ նրա ծննդյան օրվա լուսանկարները համացանցում տարածել էին խնջույքին ներկա գտնված ընկերները: Պարզվում է, որ աղջիկը հանդիպում է ուկրաինացի երգիչ Վլադ Ֆենիչկոյի հետ, ով «Ուկրաինայի ձայնը» մանկական նախագծի ֆինալիստներից է եղել: