Նվիրվում է Ջեյմս Բոնդին. Մեծ Բրիտանիայում թողարկվել է պատմության մեջ ամենախոշոր ոսկյա մետաղադրամը. (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամատունը երկուշաբթի ոսկյա մետաղադրամների հավաքածու է ներկայացրել, որը ներառում է երկրի պատմության մեջ ամենաթանկ ու ամենախոշոր մետաղադրամը, հայտնում է The Sun պարբերականը:

Մետաղադրամը նվիրված է Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» նոր ֆիլմին:

Մետաղադրամի վրա Բոնդի` BMT 216A համարանիշով Aston Martin DB5 մեքենայի պատկերն է փորագրված: Մեքենայի տակ նշված են գործակալի հետ մտազուգորդվող հայտնի 007 թվերը, ինչպես նաև նրա զենքը