Ո՞վ կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2020»-ում (տեսանյութ)

Վրաստան «Եվրատեսիլ-2020» երգի ամենամյա մրցոյթում կներկայացնի Թոռնիկե Ղիփիանին:
Նա կներկայանա իր Take me as I am («Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ») երգով, որի պրեմիերան արդեն եղել է:

Երգի հեղինակը հենց Թոռնիկեն Է: Երգը սիրո մասին Է: Այն ռոք, Էլեկտրոնային երաժշտություն և դաբսթեփի տարրերի միքս է:
Թոռնիկեն «Եվրատեսիլ» կմեկնի բեկ-վոկալիստների՝ Մարիամ Շենգելիայի, Մարիկո Լեժավայի և Ալեկո Բերձենիշվիլիի հետ:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին կմասնակցի 41 երկիր: Մրցույթը տեղի կունենա մայիսի 12-16-ը Ռոտերդամի «Ahoy» համերգասրահում: