Ռոնալդուի մայրը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Մարիա Դոլորեշ դոշ Սանտուշ Ավեյրուն, տեղափոխվել է հիվանդանոց:

A Bola-ն հայտնում է, որ Ռոնալդուի 65-ամյա մայրն անցած գիշեր կաթված է ստացել ու անմիջապես հոսպիտալացվել: Բժիշկների օպերատիվ միջամտությունը թույլ է տվել կանխել ծանր հետևանքները, որոնք կաթվածի նման դեպքերում կարող են արտահայտվել խոսքի և շարժունակության դժվարացմամբ:

Նշենք` 2007 թվականին 65-ամյա կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, ինչից հետո` 2019 թվականին, հիվանդությունը կրկնվել էր: