Դևիդ Բեքհեմը արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով որդու տարեդարձը

Մարտի 4-ին Դևիդ Բեքհեմի որդին դառնում է 21 տարեկան: Աստղային ծնողները հուզիչ կերպով շնորհավորել են որդու տարեդարձը:
Վիկտորյան հրապարակել է արխիվային լուսանկար ծննդատնից, որտեղ երիտասարդ Դևիդը գրկել է իր առաջնեկին:

«21 տարի առաջ՝ այս օրը, լույս աշխարհ է եկել ամենահիասքանչ մեկը, ով հավերժ փոխել է մեր կյանքը: Պարզ, բարի, ծիծաղելի. դու մեր ամեն ինչն ես»,- լուսանկարին կից գրել է Վիկտորյան:
Վիկտորյայի հետևորդները միացել են շնորհավորանքներին` մաղթելով երիտասարդին մասնագիտական հաջողություններ ու երջանկություն անձնական կյանքում:

Դևիդ Բեքհեմը նույնպես կիսվել է որդու արխիվային լուսանկարով:
«Ծնունդդ շնորհավոր իմ մեծ տղա: Դու դարձել ես հիանալի մարդ և ես քեզնով հպարտանում եմ»,- կադրին կից գրել է Դևիդը:
Աստղային ծնողները Բրուքլինին բազմաթիվ նվերներ են ուղարկել որոնք փաթեթավորված են եղել հենց նրա լուսանկարներով: