Եգոր Կրիդը գեղեցիկ անակնկալ է մատուցել հայտնի դերասանի դստերը

Դերասաններ Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին օրեր առաջ նշում էին իրենց դստեր 4-ամյակը: Ագաթան լրագրողների հետ զրույցում ավելի վաղ խոստովանել էր, որ դուստրը նվիրական երազանք ունի. 4-ամյա փոքրիկը երազոմ է, որպեսզի իրեն անձամբ շնորհավորի երգիչ Կրիդը:

Ագաթան կարողացել է կապվել Կրիդի հետ, ով համաձայնվել է իրականացնել փոքրիկ Միայի երազանքը:
«Միային զանգահարեց Եգոր Կրիդն ու շնորհավորեց նրան, դա ողջ խնջույքի ամենալավ պահն էր»,- պատմում է Ագաթան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագաթան հայտնել էր իր և Պավել Պրիլուչնիի ամուսնալուծության մասին: Օրեր առաջ զույգին փոքրիկ դստեր հետ տեսել են  թատրոնում:
Դերասաններն անգամ համաձայնվել են լուսանկարվել երկրպագուների հետ, սակայն կողք կողքի չեն կանգնել: Չնայած այս ամենին՝ երկրպագուները դեռ հույս ունեն, որ գեղեցիկ զույգը կմոռանա նախկին անհամաձայնություններն ու կմիավորվի: