Զարուհի Բաբայանի և Սոֆի Դևոյանի համատեղ ինքնատիպ ֆոտոշարքը

Երգչուհի Զարուհի Բաբայանն իր ինստագրամյան էջում հրապարկել է ընտանեկան լուսանկարներ դստեր՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի հետ:

Թեև դստեր հետ լուսանկարին կից երգչուհին գրառում չի կատարել, այնուհանդերձ երկրպագուները չեն ուշացել և կիսվել են իրենց կարծիքներով։ «Գեղեցկուհիներ շատ գեղեցիկ նկար է», «Շատ գեղեցիկ եք»,- գրել են նրանք։

Մոր հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել նաև Սոֆի Դևոյանը, ով լուսանկարին կից գրել է․ «Իմ հոգին»։
Սոֆին ֆոտոշարքից նաև անձնական լուսանկարներ է հրապարակել, որոնց կից պարուհին գրել է․ «Կան հաղթել ստիպող աղջիկներ ու գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ»։