«Ինձ համար շատ հաճելի ու սպասված ժամանակաշրջան է». ինչո՞ւ է Քրիստինա Ասմուսը հրաժարվել դիետաներից

Քրիստինա Ասմուսը ինստագրամյան հետևորդներին խոստովանել է, որ անչափ երջանիկ է: Վերջապես նա կարող է հրաժարվել դիետաներից ու հանգիստ գիրանալ:
Դերասանուհուն պահանջել է քաշ հավաքել ռեժիսոր Օլեգ Ասադուլինը, ում «Բուլկի» ֆիլմում Քրիստինան խաղալու է գլխավոր դերերից մեկը: Հիմա Ասմուսը հետևում է ամուսնու՝ Գարիկ Խառլամովի սննդակարգին:

«Ինձ համար շատ հաճելի ու սպասված ժամանակաշրջան է: Ոչ, հղի չեմ: Խնդրել են գիրանալ դերի համար»,- հայտնում է Ասմուսը՝ խոստովանելով, որ ուտում է մաքսիմալ յուղոտ, վնասակար, բայց շատ համեղ ուտելիքներ: «Կարճ ասած՝ հետևում եմ ամուսնուս սննդակարգին:
Եթե ինստագրամյան հրապարակումներում տեսնեք իմ գեր լուսանկարներն, ապա իամցեք, որ դա ֆոտոշոփ չէ, այլ «օրինական ճարպ»: Կալորիաներ, ես սպասում եմ ձեզ»»,- կատակում է Ասմուսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինստագրամյան հետևորդները կարծում էին՝ Ասմուսը տառապում է անորեքսիայով: Դերասանուհին չափազանց նիհար էր: Լրագրողների հետ զրույցում Ասմուսը խոստովանել է, որ ինքը գիրանալու հակում ունի, և դա էր պատճառը, որ տարիներ շարունակ նա զրկում էր իրեն համեղ սննդից՝ հետևելով ճիշտ սննդակարգի: