Հարրի Սթայլզը մեկնաբանել է իր և Ադելի սիրավեպի շուրջ պտտվող լուրերը

Բրիտանացի երաժիշտ և դերասան Հարրի Սթայլզը Հովարդ Սթերնի նախագծի շրջանակներում մեկնաբանել է իր և երգչուհի Ադելի շուրջ պտտվող շշուկները:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այս երկու աստղերին սիրավեպ են վերագրում:

«Մեր միջև ոչինչ չկա»,- ասել է Սթայլզը և հավելել,-«Հենց երկու կատարող ինչ-որ տեղ միասին ժամանակ են անցկացնում, բոլորի մոտ միանգամից երկու կարծիք է առաջանում. կամ նրանք սիրավեպ ունեն, կամ միասին աշխատում են ինչ-որ նախագծում»:

Դերասանը, ով հիմա միայնակ է, նշել է, որ ծանրաբեռնված աշխատանքի հետևանքով դժվարանում է կարգավորել անձնական կյանքը:
Դա է պատճաը, որ Հարրին չի փնտրում իր համար ընկերուհի, չնայած ընտանիք կազմելու ցանկություն նա ունի:
Դեռ հունվար ամսի սկզբին պապարացիները նկատել էին Ադելին և Հարրիին Անգիլիա կղզում միասին ժամանակ անցկացնելիս:
Հենց այս դեպքից հետո էլ նրանց սկսեցին սիրավեպ վերագրել: