Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Բեթի Վարդանյանը ծնողներ են դարձել:
Երեխայի լույս աշխարհ գալու լուրը հրապարակվել է իտալական ակումբի թվիթերյան պաշտոնական էջում:

Տղային անվանակոչել են Համլետ՝ Հենրիխ Մխիթարյանի հայրիկի պատվին:

Մխիթարյանը կնոջ ու նորածին երեխայի հետ լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպ․ «Միկի երեխան ծնվել է։ Բոլորն իրենց գործը շատ լավ են արել։ Շատ ուրախ ենք ծնողներով։ Ապագա ֆուտբոլի՞ստ․ ի՞նչ եք կարծում»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և Բեթիի պսակադրությունը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝  2019 թվականի հունիսի 17-ին:
«Ամուսնացիր և մնա ինձ հետ հավերժ»,-այս գրառմամբ էլ Հենրիխը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր առաջին կադրը հարսանիքից: