Մարտ ամսվա գլխավոր պրեմիերաները

2020 թվականին ամենից շատ պրեմիերաները լինելու են հենց մարտ ամսին: Արդեն հայտնի են այն 4 սերիալների պրեմիերաների օրերը, որոնց երկրպագուները սպասում էին դեռ 2019 թվականից:
Մարտի 6-ից կինոսերների համար արդեն հասանելի կլինի «Զարմանահրաշ պատմություններ» գիտաֆանտաստիկ սերիալը։

Սերիալի դերասանների թվում այնպիսի աստղեր են, ինչպիսիք՝ Վիկտորյա Պեդրետտին («Մի անգամ Հոլիվուդում»), Դիլան Օբրայենը («Լաբիրինթում վազողը») և Ռոբերտ Ֆորստերը, ով մահացավ ամիսներ առաջ։ Ցավոք, սա նրա մասնակցությամբ վերջին սերիալն էր։

Այս ամերիկյան հրաշալի անթոլոգիան նկարահանված է հենց Սթիվեն Սփիլբերգի համանուն սերիալի հիմքով, որը ցուցադրվել է հեռավոր 80-ականներին։
Նախագիծը տեղափոխում է հեռուտադիոտղին անցյալ՝ հրաշքների ու զարմանահրաշ պատմությունների երկիր։ Հեռուստասերիալի յուրաքանչյուր էպիզոդն առանձին պատմություն է։
«Զարմանահրաշ պատմություններ»-ի նկարահանումերը սկսվել էին դեռ 2017 թվականին:

Մարտի 13-ից «Թագավորություն» սերիալի երկրպագուները կկարողանան վայելել սիրելի պատմության երկրորդ եթերաշրջանը։
Սերիալում գործողությունները կատարվում են միջնադարյան Կորեայում, որտեղ զոմբիները որոշել են վերացնել ողջ մնացած մարդկանց։
Ֆենթեզի սերիալի ընթացքում կինոսերը գլխավոր հերոսների հետ միասին փորձում է պարզել մահացու հիվանդության առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները։

«Սև երկուշաբթի»
Այս տրագիկ կոմեդիայի պրոդյուսերներն են Սեթ Ռոգենը և Էվան Հոլդբերգը, ովքեր տարիներ առաջ մեծ հաջողության հասան ու ճանաչում ձեռք բերեցին «Հարցազրույց», «Աշխարհի վերջը-2013» ֆիլմերի շնորհիվ։
Սցենարի հիմքում մի խումբ ֆինանսիստների պատմություն է, ովքեր Դոն Չիդլի գլխավորությամբ փորձում են գումար աշխատել 1987 թվականի հոկտեմբերի 19-ի դեպքերից հետո։
Հիշեցնենք, որ այս ամսաթիվը համարվում է պատմական, որովհետև հենց այդ ժամանակ տեղի ունենցավ Ուոլ Սթրիթի պատմության մեջ ֆինանսական ամենահսկայածավալ անկումը։

«Սփրթնած ձին» մինի սերիալը Ագաթա Քրիստիի համանուն ստեղծագործության էկրանիզացիան է։ Գլխավոր դերերում Ռոուֆ Սյուելն է և Կայա Սկոդելարիոն։