Մեծ Բրիտանիայի վարչապետը հայր դառնալուց հետո պատրաստվում է դեկրետային արձակուրդ գնալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր 5-րդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո մտադիր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել, հայտնում է independent.co.uk-ը՝ մանրամասնելով, որ վարչապետի քաղաքացիական կինը՝ Քերի Սայմոնդսը, հղի է:
Վարչապետն իր որոշման մասին հայտնել է լրագրողներին:

Նշվում է, որ Ջոնսոնը երեխայի ծնվելուց հետո կկարողանա երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ վերցնել: Վարչապետի՝ դեկրետային արձակուրդում գտնվելու ժամանակ երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Օրերս Ջոնսոնի քաղաքացիական կինը հայտարարել էր, որ ինքն ու վարչապետը նշանադրված են և որ ամռան սկզբին պատրաստվում են ծնող դառնալ։