Ո՞վ է ստիպել Էնիսթոնին նկարահանվել «Ընկերները» ֆիլմում

Հայտնի դերասան Բրեդ Փիթը հոգացել է իր նախկին կնոջ կարիերայի մասին: Հենց նա է «ստիպել» Ջենիֆեր Էնիսթոնին մասնակցել լեգենդար «Ընկերներ»-ի նոր ֆիլմում: Օսկարի մրցանակակիր դերասանը հորդորելով վերադառնալ նախագիծ ՝ Ռեյչելի դերակատարին կարևոր դեր է խաղացել հանրաճանաչ հեռուստատեսային շոուի ամբողջական դերասանական կազմը վերամիավորելու գործում:

Էնիսթոնը երկար ժամանակ տարակուսում էր: Երբ բոլոր դերասաններրն արդեն պայմանավորվել էին ու տվել իրենց համաձայնությունը, Ջենիֆերը շարունակում էր մերժել: Նա չգիտեր ինչ անել ու որոշեց խորհուրդ հարցնել նախկին ամուսնուց, ում հետ վերջերս նկատելիորեն մտերմացել է:

Փիթը հավաստիացրել է, որ շոուի հաջողությունը վերհիշելն ու երկրպագուներին ուրախացնելը հիանալի գաղափար է: Նա խնդրել է, որ էնիսթոնը ընդունի նարահանումների առաջարկը: Դերասանուհու ընկերուհիներն ասում են, որ շնորհակալ է նախկին ամուսնուց ՝ իրեն ճիշտ ուղղություն ցույց տալու համար: Այժմ նախկին ամուսինների միջև հարաբերությունները սկսել են մեծ թափ հավաքել: Նրանք միասին պլանավորել էին ռոմանտիկ ուղևորություն, որի ընթացքում նշելու են Փիթի հաղթանակը «Օսկար»-ում: