Քրիստինա Ագիլերան ներկայացել է հանրությանը նոր ու սեքսուալ կերպարով

39-ամյա Քրիստինա Ագիլերան իր համարձակ կերպարով հիացրել է երկրպագուներին: Երգչուհին նրանց առջև հայտնվել է շատ անկեղծ ու սեքսուալ հանդերձանքով: Փոփ աստղը հավատարիմ է մնում իր ոճին: Աստղը ներկայացել էր այնպիսի բեմական հագուստով, որն էլ ավելի կընդգծեր նրա մարմինն ու ակնառու կդարձներ քաշի կորուստը:

Ագիլերան շարունակում է իր «TheXperience» համաշխարհային շրջագայությունը ու որոշել է  կրկին առաջացնել հասարակության հետաքրքրությունն իր շոուների նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ երգչուհին սկսել է հետևել ոչ միայն իր կատարումների որակին, այլև արտաքին տեսքին: