Little Big-ի մասնակցությունը «Եվրատեսիլ-2020»-ին շարունակվում է քննարկվել. Յանա Ռուդկովսկայան հանդես է եկել համարձակ հայտարարությամբ - Showbiz.am

Little Big-ի մասնակցությունը «Եվրատեսիլ-2020»-ին շարունակվում է քննարկվել. Յանա Ռուդկովսկայան հանդես է եկել համարձակ հայտարարությամբ

By

Դիմա Բիլանի պրոդյուսերը՝ Յանա Ռուդկովսկայան, մեկնաբանել է «Եվրատեսիլ-2020» ամենամյա երգի մրցույթին Little Big սկանդալային խմբի մասնակցությունը։
Little Big-ի մասնակցությունը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, որովհետև արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ էին պտտվում, որ Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթում Ալեքսանդր Պանայոտովը կներկայացնի Ռուսաստանը:

Ռուդկովսկայան համաձայնվել է ռուսական «Առաջին ալիքի» որոշման հետ՝ խոստովանելով, որ Ալեքսանդր Պանայոտովի պես արտիստների ժամանակն անցել է։
«Սա խոնարհում է նրանց թրենդների առաջ, և միանշանակ հաղթանակ է ֆորմատների, սահմանափակումների դեմ։ Հիթերի ու հայտնիության դեմ ոչինչ չես կարող անել։ Այս մարդիկ հաջողության են հասել առանց որևէ ռադիոալիքների, հեռուստաալիքների, առանց որևէ բանի»,- ասել է Յանան Little Big-ի մասին։

Յանան ուշադրություն դարձրեց այն փաստին, որ տեղի են ունեցել փոփոխություններ մրցույթի լսարանի հետ կապված, որի հետևանքով վերջինիս թիրախային խմբի տարիքը բավականին երիտասարդացել է։ Երգչուհին հավատացրեց, որ Little Big խումբն անչափ դուր է գալիս երիտասարդությանը։

«Պետք է հիշել, որ մրցույթում քվեարկում են ոչ թե տնային տնտեսուհիները, այլ երիտասարդները։ Հոլանդիան այն երկիրն է, որտեղ պետք է ուղարկել հենց Little Big խմբին»,- ասում է Ռուդկովսկայան։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․ «Դժվարագույն շրջան...
Ավելին