«Черный бумер» հիթի կատարողին մեղադրում են որդիների առևանգման մեջ

Ռեփեր Սերյոգայի նախկին կինը՝ բլոգեր Պոլինա Օլոլոն, իր ինստագրամյան էջում պատմել է, որ արտիստն իբր գողացել է իրենց ընդհանուր երեխաներին՝ 10-ամյա Մարկին և 9-ամյա Պլատոնին։
Պոլինայի պնդմամբ՝ ռեփերը հրաժարվել է երեխաներին հետ ուղարկել մոր մոտ աշնանայի արձակուրդներից հետո։ Օլոլոն հավատացնում է, որ Սերյոգան լավ չի վերաբերվում իրենց երեխաների հետ։

«Նրանք ենթարկվել են խիստ պատիժների, կանգնել են հնդկացորենի վրա, նրանց նվաստացրել են հասարակական վայրերում, և այդ ամենը ինձ պատմել են հենց երեխաներս։ Կրտսեր որդուս հոգեկան վիճակը գնալով վատանում է»,- բողոքում է մայրը, ով հիմա դաստիարակում է 2-ամյա դստերը՝ Մելիսսային:

Ստեղծված կոնֆլիկտը Պոլինան մտադիր է  լուծել դատարանում։

Ինքը՝ ռեփերը, դեռ ոչ մի կերպ չի արձագանքել կնոջ այս հայտարարություններին։