Ամենապահանջված plus-size գեղեցկուհին

Հնդկական և հոլանդական արմատներ ունեցող գեղեցկուհի Ջիլ Կորտլևի համար նորաձևության աշխարհի դռները բացեց «Alexander McQueen» ապրանքանիշը: Սկզբում մոդելը պայմանագիր ուներ բրենդի հետ, ըստ որի որոշ ժամանակ կարող էր աշխատել էր միայն նրանց հետ:

Բայց այսօր, երբ պայմանագրի ժամկետը լրացել է՝ Կորտնևը ստեղծագործական ազատություն է ստացել: Նա  շարունակում է քայլել «Alexander McQueen»-ի պոդիումի վրայով, բայց արդեն մասնակցում է նաև այլ բրենդերի ցուցադրություններին: Վերջերս մոդելն իր ինստագրամյան էջում շատ հուզիչ գրառում էր կատարել, որում շնորհակալություն էր հայտնում բրիտանական բրենդին իր գլխապտույտ կարիերայի համար:

Ի դեպ, ամենապահանջված plus-size մոդելը իր ինստագրամյան էջը վարում է հետևյալ մտքի համաձայն. «Եթե դուք չեք սիրում ձեզ, ինչպե՞ս կարող եք սիրել մեկ ուրիշին»: Մեկ այլ հզոր և զգացմունքային իմաստով մակագրություն էլ դաջված է նրա ոտքին, որը նշանակում է. «Տունն այնտեղ է, որտեղ մայրն է»:

Այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններին գեղեցկուհին պոդիում է բարձրացել այլ սուպերմոդելների հետ: Ներկայացնում ենք այդ ցուցադրություններից մի քանիսի ժամանակ արված լուսանկարները: