Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջենները դստեր և ընկերուհիների հետ հանգստանում է Բահամյան կղզիներում (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեններն այս օրերին դստեր՝ 2-ամյա Սթորմիի և ընկերուհիների հետ հանգստանում է Բահամյան կղզիներում գտնվող շքեղ առանձնատանը, որի լուսանկարները հրապարակել է Mirror պարբերականը։

Պարբերականի հաղորդմամբ՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը մեկ օրվա համար վճարում է ավելի քան 10․000 դոլար։

22-ամյա դիմաhարդարման մագնատի վարձակալած առանձնատունը տեղակայված է Բահամների Հարբոր կղզում, որտեղ գտնվում է վարդագույն ավազով լողափը։

Առանձնատունն, ըստ հաղորդման, ունի 12 ննջասենյակ, պտղատու այգիներ, մեքենաների կայանման համար նախատեսված մեծ կայանատեղի։

Առանձնատան սենյակները նայում են շքեղ լողափին, որտեղից վարդագույն ավազով լողափը գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա, գրում է աղբյուրը։