«Ես նրա առաջին իրական սերն եմ». Օլգա Բուզովան պատմել է իր ու Դավիթ Մանուկյանի հարաբերությունների մասին

Օլգա Բուզովան ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում խոսել է իր և 27-ամյա Դավիթ Մանուկյանի հարաբերությունների մասին: Բուզովան զրույցի ընթացքում ասել է, որ ինքը Դավիթի առաջին իրական սերն է: Բլոգերը Դավիթ Մանուկյանը առաջին մարդն է, ում հետ 34-ամյա աստղը սկսեց ապրել Դմիտրի Տարասովի հետ ամուսնալուծությունից հետո:

Դավիթը առաջինն առաջարկեց սիրելիին միասին ապրել: Նա խնդրեց, որ Օլգան տեղափոխվի իր տուն, բայց Բուզովան հրաժարվեց:

«Բայց երբ ես եկա շրջագայությունից, Դավիթն ինձ փաստի առաջ կանգնեցրեց ու ասաց, որ արդեն մեզ համար բնակարան է վարձել: Օդանավակայանից ուղևորվեցինք դեպի մեր նոր բնակարան: Տղամարդը որոշեց՝ տղամարդն արեց» – անկեծացել է աստղը:

Հեռուստահաղորդավարուհին ասել է, որ վերջերս նա և Դավիթը նշում էին իրենց ծանոթության վեց ամիսը: «Մենք ոստրեներ էինք պատվիրել, Դավիթը ինձ զգեստ և ականջօղեր նվիրեց: Ես նույնպես նրա համար նվեր ունեի: Լավ գիտեմ նրա ճաշակը ու Դավիթի զգեստապահարանից շատ բաներ  հենց ես եմ նրան նվիրել» – պատմել է Բուզովան:

Իրենց սիրավեպի հենց սկզբում Բուզովան այնպիսի զգացողություն ուներ, որ ամբողջ կյանքում ուզում է լինել այս տղամարդու կողքին: Օլգան այնքան երկար ժամանակ էր ձգտում երջանկության, որ չէր ցանկանում որևէ մեկին պատմել այդ նորությունների մասին: Նա փորձում էր թաքցնել իր հարաբերությունները բլոգերի հետ, բայց հետո հասկացավ, որ այլևս չի ցանկանում խաբել իր երկրպագուներին:

«Ես ուզում եմ դիմել բոլոր աղջիկներին. եթե տղամարդը ինչ-որ բան է անում ձեզ համար, մի փորձեք նրան խանգարել, նույնիսկ եթե խղճում եք նրան: Սա շատ կանանց սխալն է, որոնք չգիտես ինչու, առաջինը իրենց մասին չեն մտածում» – անկեղծացել է երգչուհին: