Լուսինե Թովմասյանը Ջուդ Լոուի դերում․ դերասանուհու ինքնատիպ ֆոտոշարքը

Մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը հանդես է եկել նոր, ինքնատիպ ֆոտոշարքով։

Դիզայներ Վահան Խաչատրյանն իր թիմի հետ ոգեշնչվելով ներկայիս ամենասիրված սերիալներից մեկով՝ The Young Pope սերիալով, նկարահանել է իր տարբերակը, որտեղ Ջուդ Լոուին փոխարինել է Լուսինե Թովմասյանը:
Նկարահանումներն իրականացրել է հենց հեղինակը՝ iPhone 11 Pro Max-ով (ի դեպ, երբ նկարները մշակվում էին, թողարկվեց Լեդի Գագայի նոր` Stupid Love տեսահոլովակը, որը փաստորեն ևս նկարահանվել է iPhone 11 Pro Max-ով):

Պաոլո Սորրենտինոյի The Young Pope սերիալը թերևս վերջին տարիների ամենաանսպասելի, հակասական ու սկանդալային նախագծերից է: Կինոքննադատներն այն համարում են Ջուդ Լոուի լավագույն դերակատարումը: