Մուլանի սիրելիի կերպարը հանել են ֆիլմից՝ #MeToo շարժման պատճառով

Դիսնեյի «Մուլան» մուլտֆիլմի երկրպագուները ապշած են՝ գլխավոր հերոսներից կապիտան Լի Շանգը չի լինելու նոր նկարահանվող ֆիլմում, որը պետք է մոիլտֆիլմի ռիմեյքը դառնար: Այս  փոփոխությունը բացատրել է կինոնկարի պրոդյուսեր Ջեյսոն Ռիդը: Ըստ նրա, 2 գլխավոր հերոսների հարաբերությունները չեն բավարարում ժամանակակից չափանիշներին` հրամանատար Շանգի ուժի, իշխանության և ազդեցիկ լինելու պատճառով, ուստի որոշում է կայացվել փոխարինել նրա կերպարը:

Այս ամենի պատճառը «#MeToo» կոչվող շարժումն է:

«#MeToo»-ն հեշթեգ է, որն արագ տարածվեց սոցցանցերում 2017-ի հոկտեմբերին՝ կարևորելով տղամարդկանց կողմից ուժի կիրառման, սեռական բռնությունների և ոտնձգությունների դատապարտումը: 

Պրոդյուսերը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը, երբ Մուլանն ամուսնանում է իր հրամանատարի հետ՝ ժամանակակից աշխարհում կարող է սխալ ընկալվել.

«Կարծում եմ, որ «#MeToo» շարժման ակտիվության ընթացքում հրամանատարի հետ սիրային հարաբերություններ ունենալն այնքան էլ ճիշտ չէ: Դա մեզ անթույլատրելի է թվում»:

Կապիտանի կերպարի փոխարեն ֆիլմում լինելու են 2 այլ հերոսներ՝ մեկը կներկայանա որպես հրամանատար, իսկ մյուսը կլինի Մուլանի նման շարքային մարտիկ: Հենց այդ հերոսի հետ էլ կզարգանան անձնական հարաբերությունները: