Սիլվի Բարկովայի հնդկական պարը

Դերասանուհի Սիլվի Բարկովան մի քանի ամիս հայրենիքում ապրելուց հետո վերադարձել է Հնդկաստան՝ ամուսնու մոտ։ Այս ընթացքում դերասանուհին ակտիվորեն տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում՝ հետևորդներին ներկայացնելով իր առօրյան Մումբայում:

Սիլվին իր Ինստագրամի էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հնդկական պար է պարում։ Հրապարակմանը կից դերասանուհին հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով պարային նոր տեսանյութեր կտեղադրի։

Ինչպես հրապարակումներից է երևում, Սիլվին իր զգեստապահարանը լրացրել է հնդկական ոճի մի շարք հագուստներով ու աքսեսուարներով։