Քիմ Քարդաշյանը նախկին բանտարկյալների հետ հանդիպել է Դոնալդ Թրամփին

39-ամյա Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում պատմել է Սպիտակ տուն կատարած այցի մասին։
Հեռուստաաստղը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, սակայն նա միայնակ չի եղել․ Քարդաշյանին ընկերակցել են բանտից ազատված չորս կանայք, ովքեր իրենց ազատության համար պարտական են հենց Քիմին։

Քիմը սոցցանցում քաղաքական գործչի հետ կադրեր չի հրապարակել։
«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը և ես միասին կգնանք Սպիտակ տուն, որպեսզի լույս սփռենք այս կանանց վրա և քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը», – գրել է Քիմն իր ինստագրամայն էջում՝ հրապարակելով լուսանկար այդ չորս կանանց հետ։

Մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ մարդու և մեղմացրել չորս բանտարկյալների դատավճիռ։ Իսկ մինչ այս Քիմը ևս մեկ հանդիպում էր ունեցել Թրամփի հետ ու նրան խնդրել էր ազատ արձակել կալանավոր Էլիս Ջոնսոնին։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը ցանկացել է գնալ իր հանգուցյալ հոր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով և իրավաբանական կրթություն ստանալ: