«Louis Vuitton»-ի 2020 թվականի աշուն-ձմեռ «պատմական» հավաքածուն

Ի՞նչ է պատահում, եթե բախվում են բոլոր դարաշրջանների նորաձևության տենդենցները: Այդ ամենը Նիկոլա Գեսկիերը ցույց է տվել «Louis Vuitton»-ի նոր հավաքածուի մեջ: Պոդիումի հետևում ներկայացված էին 200 հոգի՝ 15-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսի պատմական զգեստներով: Այդ կերպաները հատուկ ցուցադրության համար հորինել էր զգեստների դիզայներ Միլենա Կանոներոն:

Հավաքածուի բաճկոնները նման են թանգարանային նմուշների, որոնք կարծես դարեր են գոյատևել, կոստյումները համադրված էին ավելի սպորտային տաբատների հետ իսկ ուռուցիկ կիսաշրջազգեստները հետաքրիր են իրենց երկարության պատճառով: Պատմական հագուստներին նվիրված այս անդրադարձը կարելի է բացատրել նաև սպասվող «Met Gala»-ով, որի այս տարվա խորագիրն է. «Ժամանակի մասին. նորաձևությունն ու դրա տևողությունը»: