Women’s club-ից Սոնա Մաթևոսյանը պարել է Հոլիվուդի Փառքի ծառուղում

Women’s club-ի անձնակազմը վերջերս ԱՄՆ-ում էր, որտեղ հումորային ակումբի անդամները ներկայացան յուրախաղերով։

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի Փառքի ծառուղում իր պարից և մակագրել, որ վստահաբար կարոտելու է ԱՄՆ-ում անցկացրած օրերը:
«Դուք ուղղակի պետք է պարեք։ Ես կկարոտեմ Ամերիկան, երևի»,- հրապարակված տեսանյութին կից գրել է դերասանուհին։

Նշենք, որ նախագծի նոր եթերաշրջանը նկարահանվել է օվկիանոսից այն կողմ։
Հիշեցնենք, որ Սոնան զուգահեռ նկարահանվում է նաև «Երկուսով» հեռուստասերիալում։