«Կիսաքյարթու-կիսաինտիլիգենտ, կիսառաբիս-կիսամոդայիկ կերպար է»․ Գոշ Հակոբյանը՝ նոր սիթքոմային դերի և երգարվեստում կատարած ոճային փոփոխության ու սպասվող տեսահոլովակի մասին - showbiz.am

«Կիսաքյարթու-կիսաինտիլիգենտ, կիսառաբիս-կիսամոդայիկ կերպար է»․ Գոշ Հակոբյանը՝ նոր սիթքոմային դերի և երգարվեստում կատարած ոճային փոփոխության ու սպասվող տեսահոլովակի մասին

By

Դերասան, երգիչ Գոշ Հակոբյանը այս շրջանում նկարահանվում է «Շիրազի վարդը» հեռուստասերիալում։ Դերասանն այժմ նաև նոր զբաղվածություն ունի մեկ այլ նախագծում, Գոշը ShowBiz.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց, որ մարմնավորելու է «Կինստագրամ» նոր սիթքոմի գլխավոր հերոսին։

«Առաջարկը ստացել եմ ամենադասական մեթոդով, հայտնվել եմ այնտեղ նույնպես ամենադասական ձևով, այսինքն՝ քասթինգ և ընտրություն։
Կերպարը, որին մարմնավորելու եմ, մի տղա է, ով ինձ հետ բացարձակ կապ չունի, նաև նշեմ, որ այսպիսի դեր չեմ էլ խաղացել։ Կերպարը, որին մարմնավորում եմ բանակից նոր է վերադարձել՝ կիսաքյարթու-կիսաինտիլիգենտ, կիսառաբիս-կիսամոդայիկ, այսինքն՝ այսպիսի տարօրինակ բալանսի բերած երիտասարդ է, ում անունը Նարեկ է։ Նարեկը իր շրջապատից և ընկերներից միանգամից առանձնանում է իր ստատուսով։ Ու ինչպես լինում է դասական դարձած սցենարներում, Նարեկը սիրահարվում է այն աղջկան, ով էլ իր հերթին առանձնանում է իր շրջապատից։ Այդ աղջկան մարմնավորելու է Քրիստինա Եղոյանը․ սիթքոմի ընթացքում մենք ունենալու ենք սիրավեպ»,- պատմում է դերասանը։

Երկու նախագծերում միաժամանակ զբաղվածություն ունենալը ենթադրում է անկանոն գրաֆիկ և չափազանց սուղ ազատ ժամանակ․ «Իրականում նախագծային այսպիսի տանդեմ արեցի ես ու ինչպես ինքներդ եք հասկանում, դա հեշտ բան չէ։ Մանավանդ, եթե խոսքը վերաբերվում է ոչ թե երկու սերիալի կամ երկու սիթքոմի, այլ սերիալ-սիթքոմի, որոնք երկու տարբեր աշխարհներ են։ Մեկը (Նարեկ) հումորային կերպար է, մյուսն (Հայկ) էլ՝ դրա հետ ընդհանրապես կապ չունեցող։ Այստեղ երկու կարևորագույն խնդիր կա և դա առաջին հերթին առնչվում է հենց գրաֆիկին, ու ես չեմ ցանկանում նախագծերից ոչ մեկին նեղացնել, քանի որ երկուսն էլ հավասար կարևոր են։ Դերերի խնդիրը ևս կա, դրանք չպետք է մերձվեն, խառնվեն իրար։ Ու քանի որ երկու նախագիծն էլ եթեր են հեռարձակվում (հեռարձակվելու) Արմենիա հեռուստաընկերությամբ, ես չեմ ուզում, որ հեռուստադիտողը ասի, որ կերպարներս իրար նման են, կարծես նույն մարդը լինի և այդպես շարունակ»։

Դերասանն արդեն իսկ երկու տարբեր ժանրերում էլ խաղալու փորձ ձեռք բերել է ու կարևորում է դրանցից յուրաքանչյուրը։ «Հումորային և դրամատիկ դերերն ու նախագծերը տարբեր աշխարհներ են։ Երբ ես սկսեցի նկարահանվել «Շիրազի վարդը» հեռուստասերիալում, այդպիսի դերերի առումով ես, կարելի է ասել, անփորձ էի։ Ես մինչ այդ եղել եմ «Ոսկե դպրոց», «Ֆուլ Հաուս», «Դեպի ճամբար» հումորային նախագծերում և այսպիսի թեթև նախագծերից հետո մտա ավելի լուրջ կինոմթնոլորտ։ Դա ինձ սկզբից լարվածություն էր հաղորդում, ինչի շնորհիվ էլ ավելի պատասխանատու էի մոտենում գործիս։ Ես, կարելի է ասել, այդ երկու աշխարհների մեջտեղում եմ գտնվում»,- մանրամասնում է դերասանը։

«Շիրազի վարդը» հեռուստասերիալում Հայկի կերպարի մասին խոսելիս Գոշը նշեց, որ իր կարծիքով նա հեռուստասերիալում ամենամիամիտ կերպարներից մեկն է․ «Հայկի մեջ պատանեկան միամտություն կա, բայց նա նաև շատ զգոն և ուշադիր է։ Զուտ կասեմ՝ Հայկի մեջ խոսում է իր տարիքը։ Հետագայում Հայկը անընդհատ կռիվների մեջ է հայտնվելու, անընդհատ խնդիրներ է ունենալու, միայն այն պատճառով, որ շատ տաքարյուն է, անում է՝ նոր մտածում։ Բայց այս ամենով հանդերձ չեմ կարող ասել, որ նա վատ տղա է։ Հայկը ինձ հետ ևս նմանություններ ունի, թոկուզ միայն այն առումով, որ ես եմ իրեն կերտում»։

Գոշը երկար դադարից հետո երգարվեստում ևս նորություններ ունի։ «Գրեթե վեց ու կես տարի է, ինչ նորություններ չունեմ։ Անգամ կոլեգաներս ինձ տեսնելիս սարկազմով ասում են, որ չի կարելի այսքան երկար դադար վերցնել, կմոռանան քեզ։ Բայց ինձ մոտ եկավ մի փուլ, երբ ինքս ինձ հարցնում էի՝ արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչն անում եմ։ Եվ երկար դադարը պայմանավորված է նաև նրանով, որ ես կտրուկ փոփոխություն եմ անում ժանրային առումով։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ես ամբողջովին ընկղմվել եմ էլեկտրոնային երաժշտության մեջ. Ինձ նվիրել եմ թե՛ իր ստեղծելուն, թե՛ նվագելուն։ Ու դա ինձ ստիպեց, որ փոխեմ այն երաժշտությունը, որով ես ներկայանում էի մինչ այս։ Ու երևի թե ամենաուշը մեկուկես կամ երկու ամսից ես արդեն կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը։ Կներկայացնեմ մի հոլովակ, որը շուկայում կլինի առաջինը այդ ձևաչափի մեջ»,- կիսվեց Գոշ Հակոբյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Ինչպես հանգստացնել լարված մկաններն ու ազատվել սթրեսից. երկու արդյունավետ ու հաճելի միջոց

Աշխատանքային լարված գրաֆիկն ու մշտական սթրեսը խիստ բացասաբար են անդրադառնում մարդու առողջական վիճակի վրա և ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ջենիֆեր Էնիսթոնը անակնկալ է մատուցել ամերիկացի բուժքրոջը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել (տեսանյութ)

Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Jimmy Kimmel Live հաղորդման ընթացքում անակնկալ է մատուցել ամերիկացի բուժքրոջը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Տեսակապի միջոցով...
Ավելին