Բիլլի Փորթերը նոր մանրամասներ է բացահայտել «Մոխրոտիկը» ֆիլմի վերաբերյալ

Դերասան Բիլլի Փորթերը պատմել է, որ փերի-կնքամայրը, ում դերը նա խաղալու է «Sony» ստուդիայի «Մոխրոտիկը» նոր ֆիլմում, լինելու է չեզոք սեռի:
«Երբ անցյալ շաբաթ ես նկարահանման հրապարակում էի, ինձ զարմացրեց, թե որքան խորն եմ սուզվում այդ կերպարի մեջ», -մեկնաբանել է Փորթերը և հավելել,- «Կախարդանքը չունի սեռ։ Այդ իսկ պատճառով մենք կերպարը ներկայացնում ենք գենդերային չեզոք։ Համենայնդեպս, ես նրան այդպես եմ խաղում։ Եվ դա հիանալի է»:

Այն, որ սևամորթ համասեռամոլը պետք է խաղա մեզ հայտնի ու հաազատ դարձած բարի հերոսի դերը, բավականին մեծ իրարանցում առաջացրեց կինոսերների շրջանակներում:

Բիլլին հանդիսատեսին ծանոթ է «Սարսափների ամերիկյան պատմություն» և «Կեցվածք» սերիալներից:
Նա առաջին սևամորթ համասեռամոլն է, ով «Էմմի» մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար: