Եգոր Կրիդը 2 նորություն ունի երկրպագուների համար

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ Եգոր Կրիդն ու HammAli & Navai դուետը ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը՝ «Мне все Монро» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Կատարողները երգում են աղջիկների հետ բարդ հարաբերությունների մասին, որոնք նրանք աշխատում են մոռանալ ալկոհոլի միջոցով:
«Ես քեզ այնքան էի սիրում, բայց ես հիմա հարբած եմ, և ինձ համար միևնույն է»,- ասվում է երգում:

Երգը ներառվել է Եգոր Կրիդի նոր «58» մինի ալբոմի մեջ: Ալբոմում կլինի 7 կոմպոզիցիա, որոնց անվանումները երգիչը դեռ չի բացահայտում:
Հայտնի է, որ Եգոր Կրիդի ալբոմը կհրապարակվի մարտի 17-ին: