Ինչո՞ւ Սալմա Հայեկը չի լվացվում առավոտյան

Կան սովորություններ, որոնք վտանգավոր են առողջության համար. դրանցից մեկը չափացանց հաճախ լվացվելն է: Բժիշկ-մաշկաբանները զգուշացնում են, որ չի կարելի հիվանդագին հետևել մաքրությանը: Դա հանգեցնում է բորբոքումների, մաշկի չորության:
Տաք ջուրն օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը:
Մաշկի նկատմամբ յուրահատուկ խնամք է ցուցաբերում աստղերից Սալմա Հայեկը:

«Դեռ մանկուց իմ տատիկը միշտ ասում էր, որ պետք չէ լվացվել առավոտյան, որովհետև մաշկի խոնավեցման համար անհրաժեշտ են նրա սեփական յուղերը:
Երեկոյան ես շատ լավ լվանում եմ դեմքս, էլ ինչո՞ւ լվանալ այն առավոտյան»,- պատմել է հարցազրույցում Սալմա Հայեկը:

Երեկոյան Սալման հատուկ կերպով է հոգ տանում իր մաշկի մասին:
Այդ մեթոդը նա սովորել է իր տատիկից:
Դիմահարդարումը նա մաքրում է կոկոսի յուղի միջոցով, իսկ հետո, սրբիչը տաքացնելով միկրոալիքային վառարանում, այն թաթախում է վարդագույն ջրում ու դնում դեպքին՝ որպես թերմոդիմակ:
Սակայն աստղի առաջարկած այս մեթոդը նախատեսված է միայն չոր մաշկ ունեցողների համար: