Լոբոդայի տեսահոլովակը մի քանի օրում հավաքել է 5 միլիոն դիտում

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Նոր Հռոմ» երգի հիման վրա, ընդամենը մի քանի օրում հավաքել է 5 միլիոն դիտում YouTube-ում:
«Հոյակապ արդյունք, գնացինք առաջ»,- գրել է իր ինստագրամյան էջում Լոբոդան:

Ավելի վաղ օգտատերերը քննադատել էին երգչուհու տեսահոլովակը, որի ռեժիսորը Ալան Բադոևն էր: Տեսահոլովակում Լոբոդան մարմնավորել էր այլմոլորակայինի` խժռող շրջապատում ամեն ինչ:

Մեկնաբանություններում դեռ շարունակում են գրել բացասական կարծիքներ:
«Սա տեսահոլովակ չէ, սա կորոնավիրուսի ախտանիշ է», «Վերադարձրեք հին Լոբոդային: Սվետա, քեզ չի կարելի աշխատել Ալանի հետ: Սա, իհարկե, հետաքրքիր է, բայց քոնը չէ»,-գրում են երկրպագուները: