Հայուհին Ալլա Պուգաչովայի դեմ դատական հայց է ներկայացրել

Քրիստինե Մարտիրոսյան անունով հայուհին հայց է ներկայացրել Մտավոր սեփականության իրավունքի (CIP) գործով զբաղվող դատարան՝ ընդդեմ Ալլա Պուգաչևայի, այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ վկայակոչելով արբիտրաժային դեպքերի մասին տեղեկությունները:

ատական հայցը ստացվել է մարտի 4-ին, այն դեռևս վարույթ չի ընդունվել: Թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացվում Պուգաչովային, առայժմ հայտնի չէ:

Ենթադրվում է, որ Պուգաչովային որոշ պահանջներ է ներկայացրել հացի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող մի կին: Հայտնի է, որ Պուգաչովային է պատկանում «Քրիստինա» բրենդը:

Սննդամթերքի առաքման նույնանուն կազմակերպություն ունի նաև Մարտիրոսյանը: