Սեքսուալ Նաստյա Կամենսկիխը զարդարել է «XXL» ամսագրի շապիկը

Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, ով հանդես է գալիս NK կեղծանունով, դարձել է XXL ամսագրի գարնանային համարի հերոսուհին:
Երգչուհին զարդարել է տղամարդկանց ամսագրի շապիկը, ինչպես նաև նկարահանվել է գայթակղիչ ֆոտոշարքում։

«Գարունը. տրամադրությունները տարբեր են։  XXL ամսագրի համար իմ նոր ֆոտոշարքում դուք կտեսնեք տրամադրությունների այդ վառ գունապնակը», – մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Կամենսկիխը նոր է վերադարձել արևոտ Մեքսիկայում անցկացրած իր արձակուրդից, որին մեկնել էր ամուսնու՝ Պոտապի հետ: