«Marvel»-ը սկսում է կոմիքսների նոր շարք՝ նվիրված «Brexit»-ին

«Marvel»-ը կսկսի կոմիքսների նոր շարք՝ նվիրված Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուն: Դրանում կհայտնվի սուպերհերոսների մի խումբ, ովքեր կմարմնավորեն Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան: Նրանց նպատակը կլինի «Brexit»-ից հետո երկրի միասնության պահպանումը:

Նախագծի հեղինակը բրիտանացի նկարիչ Փոլ Գրիստն է: Կոմիքսի գլխավոր հերոսուհին կլինի թխահեր կին Բրիտանիան, իսկ կարմիր մազերով շոտլանդացի Կելպին, ուելսուհի Խորը, որը կարող է իր ձայնով պայթեցնել սարերը և Հյուսիսային Իռլանդիան մարմնավորող օձ-մարդը կօգնեն նրան: Թիմի մյուս անդամը կլինի «Union Jack»-ը, որը ստեղծվել է դեռևս 1970-ականներին՝ ոգեշնչված Միացյալ Թագավորության դրոշից: