Գարնան գլխավոր գույնը՝ Ջենիֆեր Լոպեսի մատուցմամբ

Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է այս գարնան ամենամոդայիկ գույնի՝ կապույտի մեղմ ու պաստելային երանգով: Երգչուհուն նկատել են Մայամիում գնումներ կատարելու ժամանակ։ Նա կրում էր երկնագույն կապույտ բաճկոն, որը հիանալի կերպով համադրել  էր նույն երանգի ջինսերի հետ:

Լոպեսը լրացրել էր հագուստը տեսքը գեղեցիկ տպագրությամբ շապիկով և սպիտակ սպորտային կոշիկներով: Աքսեսուարներից աստղն ընտրել էր արևային ակնոցներ, մեծ օղակաձև ականջողներ և փայլուն պայուսակ: