Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայտնվել է կովբոյի կերպարով (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայտնվել է կովբոյի կերպարով, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քիմն ուրբաթ իր ավագ քրոջ նախկին ամուսնու` Սքոթ Դիզիքի հետ գնումների է դուրս եկել Լոս Անջելեսում: Քիմը կրել է մարմնագույն ծոպերով տաբատ և նույներանգ վերնազգեստ և երկարաճիտ կոշիկներ:

Իրապատում շոուի աստղն իր տեսքն ամբողջացրել է նուրբ դիմահարդարմամբ և արևային ակնոցով: