Քորթնի Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը

Քարդաշյան ընտանիքի ավագ դուստրը՝ Քորթնին, հերթական անգամ տպավորիչ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով գեղեցիկ ոտքերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, «թեև Քորթնին 155 սմ հասակ ունի ընդամենը, նա գիտի՝ ինչպես անել, որ իր ոտքերն ավելի երկար երևան»:

Նոր լուսանկարում Քարդաշյանների ավագ քույրը ներկայացել է ամբողջովին սև հանդերձանքով: 40-ամյա Քորթնին, որը Poosh ապրանքանիշի հիմնադիրն է, լուսանկարվել է շքեղ ոսկեգույն հարդարանքով բազկաթոռին նստած: