«Ամբողջ կյանքում զղջալու եմ…». աստղերը խոսել են իրենց սխալների մասին

Ինչպես սովորական կանայք ու աղջիկները, այդպես էլ աստղերն իրենց թույլ են տալիս բյութի սխալներ, որոնց պատճառով հետագայում շատ են զղջում:
«Չեմ կարողանում նայել իմ հին լուսանկարները, որովհետև նախկինում ես տարված էի արհեստական արևայրուքով. մի՞թե ես կույր էի ու չեի տեսնում, որ մաշկի այդ սարսափելի երանգը ինձ տգեղացնում էր ու դարձնում ծիծաղելի: Ինչո՞ւ ոչ ոք ինձ չէր ասում, որ ես նման եմ գազարի»,- խոստովանել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյան, ով զղջում է, որ նախկինում հաճախ է դիմել արհեստական արևայրուքի:

«2012 թվականին ես դիմեցի կոսմետիկ միջամտության, որովհետև վախենում էի դառնալ կնճռոտ ու ծեր տատիկ: Սակայն նայելով նախկին լուսանկարները՝ ես տեսնում էի կենդանի դիակի, ռոբոտի. չկար ոչ մի միմիկա: Բարեբախտաբար 1 տարի անց միջամտության արդյունքներն անցան»,- պատմում է  Քամերոն Դիազը:

Օլիվիա Ուալդը խոստովանել է, որ երիտասարդ տարքիում սափրում էր դեմքը:
Սակայն նրան չէին անահանգստացնում ավելորդ մազերը: Սափրվելով՝ նա ցանկանում էր հարթեցնել մաշկն ու ազատվել մաշկի չորացած շերտից:
Սակայն հետևանքները եղան սարսափելի. մաշկը սկսեց բորբոքվել ու գրգռվել: