Ամենաուժեղ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

Այծեղջյուրը որոշում և մինչև վերջ գնում է դեպի իր նպատակը՝ չնայած դժվարությանն ու ուղու երկարությանը: Իսկ այդպիսի նպատակասլացությունը անկասկած հանգեցնում է հաղթանակի: Այծեղջյուրին հովանավորում է Սատուրնը, որը պատասխանատու է ժամանակի համար, այդ իսկ պատճառով էլ նա ոչ մի տեղ շտապում, ամեն ինչ հասցնում է ճիշտ ժամանակին և չի բախվում չկանխատեսված պատնեշների հետ: Իսկ երբ բոլորը հոգնած և հանձնված են լինում, նա գործի է դնում իր կուտակած ռեսուրսները և ուժգին հարված հասցնում հակառակորդներին:

Խոյը էներգիայի անսպառ աղբյուր է, որից անդադար թարմ գաղափարներ են հորդում: Նա բառացիորեն ստիպված է առաջ շարժվել, այլապես տրամադրության ու աշխատունակության անկում է ունենում: Խոյի համար կարևոր է ամեն ինչում լինել առաջինը: Մրցակցությունը հոսում է նրա երակների միջով: Պատրաստ է անդադար աշխատելու: Նախընտրում է հարձակվել, այլ ոչ թե անգործության և զիջել դիրքերը: Մինչև մյուսներն անորոշ կերպով դոփում են տեղում, Խոյն արդեն ավարտել է իր գործն ու վայելում է արժանի արդյունքը:

Առյուծը հմայիչ է և հավակնոտ, իսկ այս հատկությունները նրան դարձնում են վառ անհատականություն: Նա չի վախենում պատասխանատվություն ստանձնելուց և միաժամանակ մի քանի աշխատանք կատարելուց: Առյուծը երբեք թույլ չի տա ոտնահարել իր արժանապատվության զգացումը: Ոչ ոք չի համարձակվի նրան նվաստացնել, քանի որ նա իսկապես հզոր հակառակորդ է: Նա սիրում է, երբ իրեն գնահատում և գովում են: Առյուծը երբեք չի ների նրան, ով վիրավորում կամ նեղացնում է թույլերին: