Արտյոմ Հայրապետյանը հիացրել է «Ну-ка, все вместе» մրցույթի ժյուրիին

«Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ну-ка, все вместе» երաժշտական շոուի ընթացքում հաջողությամբ ելույթ է ունեցել Աշխաբադից հաշվապահ-տնտեսագետ Արտյոմ Հայրապետյանը։
Արտյոմ Հայրապետյանը կատարել է «Stand by me» հայտնի հիթը։ Ժյուրիի անդամները հիացած էին Արյտոմի ելույթով: Նա 93 ձայն է ստացել։
Ռուսական բլյուզի թագուհի Վիկտորյա Պիեր-Մարին հիացած էր երգչի կատարմամբ:
«Արտյոմ, մենք սպասում էինք՝ երբ է բեմ բարձրանալու առնական ձայնով տղամարդ: Դու իրականացրիր իմ երազանքը: Դու հիասքանչ ես, քո մեջ ամեն ինչ կա»,- ասաց Վիկտորյա Պիեր-Մարին: