Ինչու՞ է փորձել ինքնասպան լինել Նադեժդա Բաբկինան և ո՞վ է նրան փրկել

Նադեժդա Բաբկինան ռուսական «Секрет на миллион» հեռուստաշուի ժամանակ որոշեց բացահայտել իր գլխավոր գաղտնիքը, որը պահում էր 45 տարի: Երգչուհին ինքնասպանության փորձ է արել: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր ու գտնվում էր հղիության 9-րդ ամսում: Երգչուհին 1974-ին ամուսնացած էր թմբկահար Վլադիմիր Զասեդատելևի հետ, ումից էլ ունեցել է իր միակ որդուն՝ Դանիլային:

Նոր տարվա նախօրեին երգչուհու տանը խնջույք է եղել, որտեղ հավաքված էին իրենց ընկերները: Նրանց ընկերուհիներից մեկը մնում է իրենց տանը գիշերելու: Երգչուհին քնից արթնանալով, տեսնում է այդ ընկերուհուն իր ամուսնու հետ՝ նույն անկողնում: Այդ տեսարանը երիտասարդ հղի կնոջը շոկի մեջ է գցում և վիրավորանքից ու իր տան մեջ անարգվելուց հուզված Բաբկինան վազում է պատուհանի մոտ: Երգչուհին որոշում է ինքնասպան լինել, բայց նրա որովայնում երեխայի շարժումը հետ է պահում նրան:

«Ես կանգնեցի պատուհանի մոտ, դա յոթերորդ հարկն էր: Այդ պահին Դանիլան ներսից հարվածում էր ինձ: Կարծես ասում էր. «Մայրիկ, կանգ առ»: Ես դա հասկացա, և այդ պահին ինձ համար նշանակություն չուներ, թե ինչ է կատարվել իմ տանը, ինձ համար կարևոր էր փրկել որդուս… Հիմա, երբ նայում եմ իմ երկու մետր հասակ ունեցող որդուն, ուրախանում և մտածում եմ. «Նա փրկեց ինձ»: Ես ոչինչ չպատմեցի ծնողներիս: Նրանք մահացան՝ առանց այդ մասին որևէ բան իմանալու» – արտասվելով պատմել է Բաբկինան: Բաբկինայի և Զասեդատելիևի ամուսնությունը տևեց ևս 17 տարի: Բայց այդ ողջ ժամանակը նրանք ապրում էին օտար մարդկանց նման, բայց մի հարկի տակ: