Նոր լուսանկարներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից

Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն փետրվարի 22-ին ամուսնացավ «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հետ:

Նրանց հարսանիքը դարձավ նախորդ ամսվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը:
Արփինե Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել հարսանիքից և նշել, որ ավելի շատ լուսանկարներ պատրաստ կլինեն շուտով:

Նշենք, որ ամիսներ առաջ` մինչև հարսանյաց հանդեսը, զույգն արդեն օրինականացրել էր հարաբերությունները՝ ամուսնությունը գրանցելով Էրեբունու ՔԿԱԳ-ում: