Ջիգանի իդեալական ընտանիքը քայքայման եզրին է.

Ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանիքում սկանդալ է բռնկվել: Այժմ երկրպագուները լրջորեն անհանգստացած են զույգի համար, որոնց կյանքը դեռ մի քանի օր առաջ կատարյալ էր թվում: Այս ընտանիքի խնդիրները նկատելի դարձան երեք օր առաջ, երբ Ջիգանը սոցցանցերում ուղիղ հեռարձում է արել, որի ընթացքում եղել է ոչ սթափ վիճակում: Երաժիշտը իր դուստրերից գարեջուր է ուզել և անպարկեշտ բառապաշարով արտահայտվել երեխաների ներկայությամբ:

Ռեփերը հիմա գտնվում է Մայամիի վերականգնողական կենտրոններից մեկում, նա այնտեղից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Ջիգանը սափրել է իր իմիջի մի մասը հանդիսացող մորուքը և հոնքերի մի մասը: «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ» – ասել է ռեփերը:

Երեկ Օքսանա Սամոյլովան իր ինստագրամյան էջում հրապարակել է հետևյալ գրառումը. «Ես պարզապես չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»: Չորս երեխաների մայրը՝ որոնցից ամենափոքրը ծնվել է փետրվարի 18-ին, շատ հուսահատ է և կապի դուրս չի գալիս երկրպագուների հետ: Ռեփերը փորձել է ներողամտություն խնդրել Օքսանայից: Նա ինստագրամյան էջում կնոջն ուղղված երգեր ու խոսքեր է սկսել հրապարակել: «Ես սիրում եմ քեզ, սիրելիս, և հավիտյան կսիրեմ: Դու փրկեցիր իմ կյանքը: Ով մեկ կյանք է փրկում, կփրկի ամբողջ աշխարհը» – գրել է Ջիգանը: Բայց Օքսանան դեռ անպատասխան է թողել ամուսնու գրառումները: Երկրպագուները անհանգստանում են, որովհետև մտավախություններ ունեն, որ այս երջանիկ ընտանիքը քայքայման եզրին է: