Քիրա Նայթլին խոտովանել է՝ ինչու չի ցանկանում նկարահանվել բաց տեսարաններում

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ այլևս չի մասնակցի անկեղծ տեսարանների նկարահանումներին: Աստղի խոսքով՝ նա միշտ իրեն հարմարավետ է զգացել նման տեսարաններում, սակայն ամեն ինչ փոխվել է երկու դուստրերի ծնվելուց հետո:
Այս մասին գրում է The Financial Times-ը:

Դերասանուհին հավատացրեց, որ իրականում, նա գոհ է իր մարմնից, բայց չի ցանկանում մերկ կանգնել ամբողջ նկարահանող խմբի առջև։
Բաց տեսարանների դեպքում Կիրան դիմում է կրկնօրինակողների օգնությանը, ընդ որում, նրանց դերսանուհին ընտրում է անձամբ:

«Նա գեղեցիկ մարմին ունի և կարող է անել դա իմ փոխարեն: Ինձ մնում է միայն գնահատել նմանութունն ու համաձայնվել վերջնական ընտրության հետ»,- ասում է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Քիրան և ամերիկացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնն ունեն երկու երեխա: