Քրիստինա Ագիլերան ներկայացրել է «Մուլան» ֆիլմի երգը

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քրիստինա Ագիլերան ներկայացրել է Disney ստուդիայի «Մուլան» ֆիլմի երգը:
Նոր կոմպոզիցիան ստացել է «Loyal brave true» անվանումը։
Ավելի վաղ հայտնի էին դարձել մուլտֆիլմից մանրամասներ, որոնք այդքան տխրեցրել էին երկրպագուներին:
Երկրպագուները ապշած են՝ գլխավոր հերոսներից կապիտան Լի Շանգը չի լինելու նոր նկարահանվող ֆիլմում:
Այս  փոփոխությունը բացատրել է կինոնկարի պրոդյուսերՋեյսոն Ռիդը:

Ըստ նրա, 2 գլխավոր հերոսների հարաբերությունները չեն բավարարում ժամանակակից չափանիշներին` հրամանատար Շանգի ուժի, իշխանության և ազդեցիկ լինելու պատճառով, ուստի որոշում է կայացվել փոխարինել նրա կերպարը: