«Ես վերջ…». Ջիգանի հայտարարությունը վախեցրել է երկրպագուներին

Ռեփեր Ջիգանը շարունակում է հուսահատեցնել իր երկրպագուներին: Մորուքն ու հոնքերը սափրելուց հետո նա շարունակում է ավելիտարօրինակ պահել իրեն: Երեկ նա լրջորեն վախեցրել է իր ինստագրամյան հետևորդներին վերջին հրապարակած տեսանյութի տակ գրելով այս տարօրինակ հաղորդագրությունը. «Ես վերջ…»: Մարդիկ ենթադրում են, որ ռեփերի հոգեկան վիճակը վատթարանում է: «Նա ինքն իրեն նման չէ», «Ջիգանին ծածկել է անհաջողությունների ալիքը», «Օգնեք նրան» – մեկնաբանություններում գրում էին մտահոգ երկրպագուները:

Անհայտ մնալ ցանկացող աղբյուրները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ մինչ ռեփերը փորձում է ներողություն խնդրել կնոջից և ազատվել կախվածությունից, Օքսանան պատրաստում է ամուսնալուծության փաստաթղթերը: Նրանք ասում են, որ Սամոյլովայի մոտ հայտնվել են կադրեր, որում երեևում է, որ ամուսինն  իրեն դավաճանում է: Այնուամենայնիվ, ինքը՝ Օքսանան, չի մեկնաբանում սկանդալը: