Ֆրանսիայում մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղերից մեկը

Ֆրանսիայում 90 տարեկանում մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը, հայտնում է Daily Mail պարբերականը։

«Խորը վշտով հայտնում ենք 2020 թվականի մարտի 8–ին Մաքս ֆոն Սյուդովի՝ կյանքից հեռանալու մասին»,– հայտարարել է դերասանի կինը՝ Քեթրին ֆոն Սյուդովը։

Նշվում է, որ դերասանը նկարահանվել է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում:
Մաքս ֆոն Սյուդովը հայտնիություն է ձեռք բերել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Սատանա քշողը», «Հատուկ կարծիք», «Անիծվածների կղզի» ։

Նա աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Յան Թրուելի, Մարտին Սկորսեզեի, Դևիդ Լինչի, Սթիվեն Սփիլբերգի, Վուդի Ալենի հետ։ Դերասանն ամբողջ կյանքի ընթացքում 150 դեր է կատարել։ Նա երկու  անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի է առաջադրվել