Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն

Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում։

Արմեն Սարգսյանն իր էջում գրում է․
«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվեցի հաղթող:

Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են:

Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»:

Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսերն է, ինչպես նաև զուգահեռ աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես ավագանու անդամ։