Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կատարել են թագավորական վերջին պարտականությունը (լուսանկարներ)

Սասեքսի դուքսն ու դքսուհին, ովքեր որոշել էին հրաժարվել իրենց տիտղոսներից,  թագավորական վերջին պարտականությունն են կատարել։ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը մարտի 9-ին վերջին անգամ են որպես թագավորական ընտանիքի անդամներ մասնակցել հանրային միջոցառման։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Թագուհի Եղիսաբեթ II-ի, արքայազն Չարլզի, արքայազն Ուիլյամի և նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ նրանք մասնակցել են Վեսթմինսթերյան աբբայությունում Ազգերի համագործակցության օրվա առթիվ անցկացված պատարագին։

Արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ իր հղի ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ։ Եղել են նաև բազմաթիվ այլ հյուրեր։