«Ես գրկեցի և համբուրեցի ձեր կնոջը». աշակերտը ներողություն է խնդրել արքայազն Հարրիից

16-ամյա բրիտանացի աշակերտ Էկեր Օկկոյեն դարձել է թաբլոիթների նոր աստղը։ Զվարճալի պատահարը տեղի է ունեցել Դագենեմ քաղաքի դպորցներից մեկում, որտեղ հյուրընկալվել են Սասեքսի նախկին դուքսերը՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը։
Երբ Մեգան Մարքլը ելույթ էր ունենում բեմում, նրան մոտեցել է սևամորթ աշակերտ, ում արաքայզնի կինը բավականին բարեհամբույր է ընդունել։
Տեսնելով, որ հայտնի հյուրը բարիադրացական է տրամադրված, աշակերտն իրեն բավականին համարձակ է պահել․ Էկերը սեղմել է Մեգան Մարքլի ձեռքը, ապա համբուրել է նրա այտն ու գրկել։
Օկկոյեի այդ քայլը ծափահարությունների է արժանացել դահլիճի կողմից, ինչից հետո պատանին հարցրել է արքայազն Հարրիին․«Հույս ունեմ, դուք դեմ չեք, որ ես գրկեցի ձեր կոնջը։ Ես, պարզապես, ապշած ու ցնցված էի՝ տեսնելով, որ նա եկել է իմ դպրոց։ Հաճելի էր լսել նրա խոսքն ու ելույթ ունենալ նրա հետ։ Նա, իսկապես, ոգեշնչում է»։
Աշակերտը նաև վերջում կատակել է՝ ասելով․«Բարեբախտաբար, ես դեռ ամուսնացած չեմ, հակառակ դեպքում՝ չգիտեմ, թե կինս ինչպես կարձագանքեր մեր գրկախառնությանը»: